Արցախի քաղաքական շրջանակներում քննարկվում է սահմանադրական բարեփոխումների երկու տարբերակ. «Իրատես de facto»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրատես de facto» թերթը գրում է. «Հայաստանն անցավ սահմանադրական բարեփոխումների առաջին փուլը։ Հերթը Ղարաբաղինն է, որն այս օրերին զբաղված է նախապատրաստական աշխատանքներով։

Մեր տեղեկություններով, Արցախի քաղաքական շրջանակներում քննարկվում է երկու տարբերակ.

1. Իսպառ վերացնել նախագահի պաշտոնը։ Սա զուտ «ղարաբաղյան» մոդել կլինի և միջազգային ոչ մի «փորձ» չի ունենա։

2. Անել այնպես, ինչպես Հայաստանի տարբերակում է։ Այսինքն, «կերտել» հայկական սահմանադրության երկրորդ օրինակը։

Բնականաբար, հիմնական ուժերը կողմնակից են երկրորդ տարբերակին, սակայն քննարկումները դեռ հստակություն չեն խոստանում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, մոտ օրերս Ղարաբաղ են գործուղվելու Հայաստանի սահմանադրական բարեփոխումների «պապաները»՝ Գագիկ Հարությունյանը և Հրայր Թովմասյանը։ Այցի նպատակը սահմանադրական բարեփոխումները ճիշտ ռելսերի վրա դնելն է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս