Այսօր ArmLur.am-ը տեղեկացավ, որ Կառավարությունում և Ազգային ժողովում վերահսկողությունը սովորականից ավելի խստացված է:
Կառավարության շենքում սովորաբար լինում են 2-3 հոգի, իսկ այսօր շենքը հսկում են 5-7 հոգի, որոնցից առնվազն 2-ը՝ զինված: Հսկվում են բոլոր մուտքերը:
ArmLur.am-ը կապ հաստատեց ՀՀ պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանի հետ, ով տեղեկացրեց, որ իրենց աշխատանքներում որևէ փոփոխություն չկա:
Նշենք, որ այս փաստը ուշագրավ է նրանով, որ այս երկուշաբթի օրվանից խորհրդարանի և կառավարության անվտանգության աշխատակիցներն իրենց ծառայությունը իրականացնում էին առանց ինքնաձիգների, այսինքն՝ նախկինում եղած ինչ-ինչ վտանգները վերացել էին, և նրանք անցել էին իրենց ծառայության սովորական ռեժիմին, սակայն ինչպես տեսնում ենք, վտանգները նորից ի հայտ են եկել: