ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԴԱԴԱՐ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, հուլիսի 24-ին ժամը 10.00 – 18.00-ը կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի` 8-րդ հիվանդանոցի, Արյան փոխներարկման ինստիտուտի, Ազատության 20 շենքի, Հր.Ներսիսյան 2, 4, 6, 8, 10, 12, 14, 16 շենքերի իրենց կոտորակներով և Հր.Ներսիսյան 1, 3, 5 շենքերի ետնամասի հիմնարկ-ձեռնարկությունների ջրամատակարարումը:
 
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




Լրահոս