Պաշտոնյաներից ով որքան է խաբում և ստի «զոհ դառնում» (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության ոոշմամբ ապրիլի 1-ը համարվում է Հումորի և երգիծանքի օր:  Հնուց եկող մի խոսք կա, ասում են`1-ը մեզ ավելի շատ ծանոթ ու հարազատ է որպես «խաբելու օր»՝ ընկերներին, ուսուցիչներին, պատահական անցորդներին ստելու առումով: Սա այն միակ օրն է, երբ ինչ էլ խաբես, պատժի չես արժանանա:

Գաղտնիք չէ, որ հայերը հումորով ազգ են: ArmLur.am-ը Կառավարության անդամներից փորձեց պարզել` վերջիններս ինչ հիշողություններ ունեն օրվա հետ կապված և հաճախ են ստում, թե ոչ: Պարզվեց, որ հայրենի Կառավարության անդամներից գրեթե բոլորն էլ հումորի զգացում ունեն և չեն նեղվում, երբ այդ օրն իրենց հանդեպ կատակներ են անում, ավելին` նրանք ևս ետ չեն մնում և սիրում են կատակներ անել, իհարկե, ոչ չար: ArmLur.am-ը նաև հետաքրքրվեց` դժվար չէ՞ պաշտոնյա լինելով չստել, ինչին ի պատասխան նրանք վստահեցրեցին, որ աշխատում են ընդհանրապես չստել, եթե, իհարկե, ստացվում է:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս