“Առավո”-ը գրում է. Գյումրիի “Աջակից ընկերներ” կազմակերպության ղեկավարությունը, որը գազալցակայան ունի Երեւանյան խճուղում (այն, ըստ որոշ տեղեկությունների, թե եւ փաստաթղթերում ֆիքսված չէ, սակայն պատկանում է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին), դատի է տվել Գյումրիի քաղաքապետարանին` բռնագանձելով 4 միլիոն 718 հազար դրամի գումար, 638 հազար դրամի էլ` տույժ-տուգանք:
Այս մասին գրում է “Առավոտ” թերթը եւ հավելում. “Քաղաքապետարանի պաշտոնյաների մեկնաբանմամբ, դատի տալու պատճառն այն է, որ դեռեւս նախորդ իշխանությունների օրոք քաղաքապետարանի ծառայողական մեքենաների վարորդները օգտվել են այս գազալցակայանից, գազ են լցրել` չվճարելով գումարը, որը սակայն իրենց համար կասկածելի է: Փաստորեն այդ պարտքը մնացել է Սամվել Բալասանյանի ուսերին:
Երեկավագանու հերթական նիստի ժամանակ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը իր վրդովմունքն է հայտնել այս թեմայի շուրջ` նշելով, որ այս ամենը վնասում է Գյումրիում կատարվող ասֆալտապատման աշխատանքներին, փաստորեն բյուջեում փողոցների վերանորոգման համար հավաքագրված գումարը այժմ ստիպված են տալ “Աջակից ընկերներին”: Քաղաքապետը հայտարարել է, որ մարդ մի քիչ բարոյականություն պիտի ունենա համայնքային շահը իր անձնական շահից վեր դասելու համար: Սամվել Բալասանյանը թեեւ անուններ չի նշել, թե իր խոսքը ում մասին է, սակայն հասկացրել է նախկին քաղաքապետին…”,- գրում է “Առավոտը”։
Մանրամասները՝ այսօրվա համարում: