Հուլսիս 30-ին, ժամը 03.05-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպան լինել՝նետվելով Երևանի Կիևյան կամրջից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ոստիկանության աշխատակիցների կողմից կանխվել է Երևանի Իսրայելյան փողոցի թիվ 21 շենքի բնակիչ 1979թ. ծնված Գ. Ա-ի ինքնասպանության փորձը, ով տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Երևանի վարչության Մաշտոցի բաժին:
Դեպքի վայրում են գտնվել շտապօգնության և ոստիկանության աշխատակիցները: