Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով “Հայկական ատոմային էլեկտրակայան”-ը երկրի պետական բյուջե է վճարել 2,56 մլրդ ՀՀ դրամի հարկեր: Այս ցուցանիշով ատոմակայանը հայտնվել է Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի 16-րդ տեղում: Այս մասին վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալները: Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին “Հայկական ատոմային էլեկտրակայան”-ի կողմից բյուջե վճարված հարկերի մեծ մասը կազմել են անուղղակի հարկերը՝ 1,78 մլրդ ՀՀ դրամ:
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԸ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ 16-ՐԴՆ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ