Հայտնի շոումեն, հաղորդավար Մարկ Սաղաթելյանի առողջական վիճակը նույնն է՝ ծայրահեղ ծանր։ Այս մասին Լուրեր .com-ի հետ զրույցում ասաց “Նաիրի” բժշկական կենտրոնի փոխտնօրեն Սիրանույշ Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ շոումեն Մարկ Սաղաթելյանը երեկ՝ հուլիսի 30-ին, հոսպիտալացվել է “Նաիրի” բժշկական կենտրոն, որտեղ նրա մոտ ախտորոշվել է սուր լեյկոզ: Բժիշկները պայքարում են հաղորդավարի կյանքի համար: