Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն իր կուսակցական ընկերների հետ պաշտպանում էր ՀՀԿ ավագանու ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանին, նույնիսկ շրջանառության մեջ դրեցին «վերջին 20 տարվա ամենալավ քաղաքապետ» արտահայտությունը: Բայց այսօր տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի համատեքստում նույն ՀՀԿ-ականները լուռ էին ու որեւէ կերպ չէին փորձում պաշտպանել քաղաքապետին: Ու տեսակետ կա, որ իշխանությունը շուտով զոհաբերելու է Տ. Մարգարյանին: Էդուարդ Շարմազանովը, «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, հերքեց քաղաքապետի պաշտոնանկության լուրերը: Իսկ ՀՀԿ-ականների արձագանքի բացակայության մասին ասաց. «Նախ՝ իմ արձագանքի հետ կապված ասեմ, որ գտնվում էի զորամասերում: Ուրեմն ես կարծում եմ ու համոզված եմ, որ սա այն խնդիրը չէ, որ պետք է զգացմունքային մեկնաբանություններ անել»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ