Ըստ շրջանառվող լուրերի` վերջերս լարվել են Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանի հարաբերությունները: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ս. Խաչատրյանը վրդովված է այն բանից, որ Հայկին պատգամավոր է «դարձրել», իսկ նա այս ծանր պահին իր կողքին չէ: Ու, բացի այդ, տարբեր վայրերում հայտարարում է, թե ինքը ժողովրդի կողմից ընտրված պատգամավոր է ու որեւէ առնչություն չունի Ս. Խաչատրյանի հետ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, Գրիգորյանը հերքեց այդ լուրերը. «Մենք մեր կյանքում ապահովագրված չենք ստոր մարդկանցից, որոնք ամեն քայլափոխի ցանկանում են իրենց ստորություններով վնասել մյուսներին: Այս ընթացքում շատ չարախոսներ ցանկանում են սեպ խրել իմ ու Սուրիկ Խաչատրյանի հարաբերությունների մեջ: Այդ բոլոր փորձությունները ձախողված են, մենք շատ լավ հարաբերություններ ունենք»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ