ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է նաեւ ՀՀ ԱԳՆ-ի` ՀՀ պետական բյուջեին ունեցած պարտքը մարելու հարցը: Ըստ որոշման նախագծի՝ կառավարությունը պետք է թույլատրի ԱԳՆ-ին մարել դեռ 2012թ. արտասահմանյան պաշտոնական գործուղումների գծով առաջացած պարտքը, որ կազմում է 257 հազ. 600 դրամ: Իսկ այդ պարտքը գոյացել է դեռեւս նախորդ տարի` ԱԳ փոխնախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Աշոտ Հովակիմյանի՝ գործուղումների չմեկնելու արդյունքում: Բանն այն է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ ԱԳ փոխնախարարները հանվել են պաշտոնական պատվիրակությունների կազմից: Սակայն մինչ վարչապետի որոշումը նրանց անունով ավիատոմսերն արդեն գնված են եղել, ընդ որում, դրանք վերադարձման ենթակա չեն եղել:
ԿՈՒՏԱԿՎԱԾ ՊԱՐՏՔԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ