Երեկ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարություն էր տարածել, որ հուլիսի 30-ին հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում նախնական տվյալներով հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1993թ. ծնված Արման Հովսեփի Մուրադյանը: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ մահացած զինվորն ապրում էր Արագածոտնի մարզի Ցամքասար գյուղում: Ցամքասարի ղեկավար Գոռ Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե իրենց ասել են, որ զինվորն ինքնասպան է եղել. «Դեպքը տեղի է ունեցել դիրքերում, մենք այլ բան չգիտենք: Արմանի հայրը Ռուսաստանում է: Նրա հորեղբայրներն էլ են Ռուսաստանում: Գիտեմ, որ Արմանն իր հոր հետ խոսել է հուլիսի 29-ի գիշերը: Այդ օրն Արմանի հոր ծնունդն է եղել: Հայրն ինձ ասաց, որ ամեն ինչ լավ է եղել, ու ինքն էլ շատ նորմալ տրամադրություն է ունեցել: Ողջ գյուղն ընդամենն այսքանը գիտի, եւ այլ բան չեն ասում»:
ԻՆՔՆԱՍՊԱ՞Ն Է ԵՂԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ