ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՉԵՆ ԱՍՈՒՄ
Հայաստանի մարզերով շրջող ազատամարտիկները հրաժարվում են նշել, թե առաջիկա օրերին իրենք որ մարզում են նստացույց անցկացնելու: Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պարզաբանեց. «Մենք չենք ցանկանում նշել, թե որ մարզում ենք նստացույց անցկացնելու, եւ որն է հաջորդը լինելու, որովհետեւ որ մարզ որ գնում ենք, շատերը (չմանրամասնեց, թե ովքեր) սկսում են տղաներին հակառակը համոզել, որ չգան ու չմասնակցեն նստացույցին, չպահանջեն ու չբարձրաձայնեն իրենց խնդիրների մասին: Իհարկե, տղաները շատ նորմալ են ընդունում, հասկացել են, որ պետք էր դուրս գալ եւ բարձրաձայնել իրենց խնդիրների մասին»: Տեղեկացնենք, որ Գյումրու Թատերական հրապարակում նստացույց անցկացնող ազատամարտիկները նախօրեին անժամկետ դադարեցրել են իրենց նստացույցը, իսկ Երեւանում այն շարունակվում է Ազատության հրապարակում:  

ԲՈՂՈՔԱՐԿՎԵԼ Է
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ 19-ամյա Տիգրան Խաչատրյանի եւ նրա թիկնապահ 25-ամյա Զարզանդ Նիկողոսյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու մասին հուլիսի 24-ի որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարանում: «Ազատությանն» այդ մասին հայտնել է Խաչատրյանի եւ Նիկողոսյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը: Հիշեցնենք, որ սպանված Ավետիք Բուդաղյանի եղբոր՝ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը երկու օր առաջ բողոքարկել է Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդության մերժման` քննիչի հուլիսի 22-ի որոշումը:




Լրահոս