ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ դեռ երկուշաբթի օրը ավարտվել է Սերժ Սարգսյանի արձակուրդը, սակայն նա շարունակում է չերեւալ հանրության աչքին. ո՛չ նախօրեին, ո՛չ էլ երեկ Սերժ Սարգսյանը, ըստ էության, որեւէ գործունեություն չի ծավալել, եւ նրա մասին որեւէ տեղեկություն չի հաղորդվում: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, երեկ՝ կեսօրի դրությամբ, նա դեռ Հայաստանում չէր: Ս. Սարգսյանի այս «անգործությունը», թերեւս, խոսում է իշխանությունների՝ երկրի առջեւ ծառացած խնդիրների հանդեպ ոչ համարժեք վերաբերմունքի մասին: Նա իր արձակուրդի օրերին 9 ցավակցական եւ շնորհավորանքի հեռագրեր է ուղարկել տարբեր ուղղություններով եւ վերջ: Այնինչ այս օրերին մեր երկրում կուտակվել են լրջագույն խնդիրներ, որոնք շտապ լուծումներ են պահանջում: Թե ուր է Ս. Սարգսյանը, անհայտ է, իսկ նրա մամուլի խոսնակին «Ժողովուրդ»-ի հարցումները շարունակում են մնալ անպատասխան:




Լրահոս