ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Իմ որդին մեկ տարի է` ծառայում է ՀՀ բանակում (Տավուշի մարզի Բերդի զորամասում): Շուտով պետք է բանակ զորակոչվի իմ մյուս տղան: Ես ի՞նչ կարող եմ անել, ո՞ւմ դիմում գրեմ, որպեսզի իմ փոքր որդին նույնպես ծառայի այդ զորամասում: Այսինքն՝ ուզում եմ, որ երկու որդիներս ծառայեն նույն զորամասում:

Նաիրա Աֆրիկյան (43 տարեկան, վաճառողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացի Նաիրա Աֆրիկյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջների համաձայն՝ իրենց ցանկությամբ նույն զորամասում ծառայելու իրավունք է վերապահված նույն զորակոչի ժամանակ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող եղբայրներին: Այս իրավունքն օրենքով չի տարածվում տարբեր զորակոչերի ժամանակ զորակոչվող եղբայրների վրա: Միաժամանակ, դիմումատուն կարող է վերը նշված խնդրանքով դիմել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին:

ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Հետաքրքիր է, եթե օրենքի շրջանակներում չի թույլատրվում երկու եղբորը նույն զորամաս զորակոչել, ապա էլ ի՞նչ իմաստ ունի հատուկ խնդրանքով դիմել ՀՀ ՊՆ: Իսկ եթե գործում են նման բացառություններ, ապա նախընտրելի է օրենքի տվյալ կետը վերանայել եւ քաղաքացիների համար փոքր-ինչ ավելի ձեռնտու որոշում կայացնել:




Լրահոս