ԵԽԽՎ բյուրոն որոշում է ընդունել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ քննարկումներ չանցկացնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԽԽՎ ղեկավար կոմիտեն՝ բյուրոն, որոշել է ԼՂ հակամարտության ապրիլյան իրադարձությունների վերաբերյալ քննարկումներ չանցկացնել: Այս մասին լրագրողներին հայտնեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:

Վերջինիս փոխանցմամբ` նիստի ընթացքում ընդհանուր քննարկում կարող է տեղի ունենալ ղարաբաղյան թեմայի շուրջ: Հայկական պատվիրակությունը լավ է պատրաստվել Ադրբեջանի ագրեսիայի մասին հնարավորինս շատ տեղեկություններ տարածելու համար: «Մենք համակարգված աշխատանք ենք տանելու ԵԽԽՎ-ում, քաղաքական կոմիտեներում՝ Ադրբեջանի ագրեսիայի եւ հանցագործության մասին մանրամասն փաստեր ներկայացնելով»,- ասաց Նաղդալյանը:




Լրահոս