Հրապարակ.Վարչապետի անձը սիրելի դարձնելու գործընթացը սկսված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակ” օրաթերթն այսօրվա համարում գրում է.
“Վարչապետի խորհրդատուները վերջին շրջանում լրջորեն կենտրոնացել են Տիգրան Սարգսյանի անձը ժողովրդին սիրելի դարձնելու խնդրի վրա: Եվ առաջին քայլերը նրան առանց թիկնապահների ուղեկցության “ապահով Հայաստանի” մարդաշատ վայրերում զբոսանքի հանելն է, տարբեր միջոցառումների անձնապես մասնակցելը: Արձակուրդ գնալուց առաջ նրան շատերն են նկատել Օպերայի շրջակայքում՝ առանց թիկնապահների, միայն օգնականի ուղեկցությամբ: 
Այս PR ակցիաներից ոգևորված՝ վերջինս օրերս այցելել է Թբիլիսյան խճուղու վրա գտնվող հանրակացարան, որտեղ ապրում են հիմնականում մանկատան սաները: Թերևս այս այցերն ու հասարակության ցածր խավի հետ շփվելու փորձերն են պատճառը, որ սկսել են խոսել Տիգրան Սարգսյանի՝ հաջորդ նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին:




Լրահոս