Փոխհրաձգություն Բաքվում. գնդակը դիպել է ԱՄՆ փոխդեսպանի մեքենային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական Բադամդարում «Բուլագ» ռեստորանի տարածքում փոխհրաձգություն է տեղի ունեցել, փոխանցում է Haqqin.az-ը:

Զինված միջադեպի արդյունքում գնդակը դիպել է ԱՄՆ-ի փոխդեսպան Դերեք Հոգանի մեքենային:

«Պարոն Հոգինն այդ պահին մեքենայում չի եղել, դեսպանատան աշխատակիցներից ոչ ոք չի տուժել: Ոստիկանները շարունակում են հետաքննությունը»,-հայտնել են դեսպանատանը:

Sputnik գործակալության տեղեկությունների համաձայն՝ դեպքի արդյունքում 2 մարդ է տուժել, նրանցից մեկը լուրջ վնասվածքներ է ստացել:




Լրահոս