ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Սերժ Սարգսյանի որոշմամբ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Համլետ Դավթյանի լիազորությունները դադարեցվել են: Պարզվում է, որ դրանք դադարեցվել են դատավորի սեփական դիմումի համաձայն: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Համլետ Դավթյանը` նշելով, որ պատճառն իր հիվանդությունն է. «Առողջական լուրջ խնդիրներ ունեմ: Սթրեսի եւ մի շարք այլ հիվանդությունների հետ է կապված, անձամբ եմ դիմում գրել ու անգամ ձեզ կարող եմ ներկայացնել համապատասխան փաստաթղթերը»:




Լրահոս