Հայտնի է ավտոբուսի պայթյունից մահացած երկրորդ անձի ինքնությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ապրիլի 25-ին ավտոբոսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացած երկրորդ անձի ինքնությունը: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նա հանդիսանում է ՀՀ քաղաքացի, 55-ամյա Ռուբեն Բալյանը։

Վերջինս այն անձն է, ում բջջային հեռախոսային քարտը հայտնաբերվել էր դեպքի վայրում կատարված զննությամբ եւ նույնականացման համար նշանակվել էր ԴՆԹ փորձաքննություն։




Լրահոս