Ֆրանսիական ՊՍԺ-ի մարզչական շտաբը լրջորեն հետարքրքված է «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի ծառայություններով:
Ինչպես հայտնում է «Marca» պարբերականը, փարիզյան ակումբը 27-ամյա ֆուտբոլիստի համար 100 միլիոն եվրո է առաջարկել: Անձամբ ֆուտբոլիստին ՊՍԺ-ին պատրաստ է տարեկան 16 միլիոն եվրո վճարել: Ֆրանսիացիների ներկայացուցիչները Բուսկետսին խնդրել են իրենց տեղյակ պահել, եթե նա պատրաստվի երկարաձգել կատալոնացիների հետ համաձայնագիրը:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ կիսապաշտպանը սկսում է կորցնել համբերությունը, քանի որ «Բարսելոնայի» ղեկավարությունը նրան է բարելավել նրա համաձայնագրի պայմանները, սակայն մինչ օրս դա չի արել: