Մայիսի 4-ին՝ ժամը 19:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, տեղի կունենա Հայաստանի գավաթի 2015/2016 թթ. խաղարկության եզրափակիչ հանդիպումը «Բանանցի» և «Միկայի» միջև: Հանդիպումը կսպասարկի մրցավարական անձնակազմը՝ Սուրեն Բալիյանի գլխավորությամբ:
Մրցավարի օգնականներն են Մեսրոպ Ղազարյանը և Վանիկ Սիմոնյանը, մրցավարի լրացուցիչ օգնականներն են Արման Ալաբերքյանը և Էրիկ Գալստյանը, չորրորդ պաշտոնյան է Էրիկ Արևշատյանը: Հանդիպման տեսուչն է Գևորգ Հովհաննիսյանը: