Թուրինի «Յուվենտուսի» ու Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասին, որին մասնակցում են մադրիդյան «Ռեալը» եւ «Ատլետիկոն»:
«Եթե սպորտում կա արդարություն, «Ատլետիկոն» կհաղթի: Երկու տարի առաջ նրանց բախտը չբերեց եզրափակչում: Հավատում եմ, որ սպորտում քեզ տրվում է ռեւանշի հասնելու հնարավորություն: Դիմակայությունը շատ լուրջ է լինելու, քանի որ «Ռեալն» այդպիսի խաղերին մասնակցելու ավելի մեծ փորձ ունի: Ֆավորիտը «Ռեալն» է, սակայն «Ատլետիկոն» ամենաբարդ մրցակիցն է:
Չեմ զարմանա, եթե Սիմեոնեի թիմը հաղթի եզրափակչում: Ինձ դուր չեկավ, թե ինչպես նրանք պարտվեցին նախորդ անգամ, նրանց բախտը չափազանց չբերեց»,- Բուֆոնի խոսքը մեջբերում է «Football Espana»-ն: