Life.ru-ի հաղորդմամբ` զինված տղամարդը պատանդներ է վերցրել Մոսկվայի վարկային բանկում:
Ըստ իրավապահ մարմիններում առկա աղբյուրների՝ տղամարդը պատանդ է վերցրել վեց մարդու, որոնց թվում բանկի երկու աշխատակիցներ են և չորս հաճախորդներ: Պատանդների թվում նաև կին կա:
Նշվում է, որ նա հրաժարվում է բաց թողնել մարդկանց և պահանջում է, որ իրեն գումար տան:
Նշենք, որ պատանդ վերցրած տղամարադու լուսանկարը հրապարակվել է ավելի ուշ: