Աստանայի ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել «ՌԻԱ Նովոստի»-ի, «ՏԱՍՍ»-ի, «Ռոսիա սեգոդնյա»-ի և «Ինտերֆաքս Ղազախստան»-ի լրագրողներին, փոխանցում է «Ինտերֆաքս»-ի թղթակիցը:
Մեկ ժամվա ընթացքում ԶԼՄ-ների աշխատակիցներին ազատ են արձակել առանց բացատրության:
«Վերադարձրել են փաստաթղթերը, սակայն ոչ մի խոսք բերման ենթարկելու պատճառների մասին և ներողություն չեն խնդրել»,-հայտնել է թղթակիցը:
Նշվում է, որ լրագրողներն աշխատում էին «Բայթերեք» հուշարձանի մոտ հրապարակում՝ Հողային օրենսդրությունում փոփոխությունների դեմ չարտոնված բողոքի ցույցի լուսաբանման համար: