ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի և գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր շարունակվեցին 2015 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությունը:
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը նշեց, որ բնապահպանության նախարարության գծով 2015 թվականի պետական բյուջեն կատարվել է 98.4 տոկոսով: «Ծրագրավորված 3 միլիարդ 172 միլիոն 900 հազար դրամի դիմաց փաստացի կատարողականը կազմել է 3 միլիարդ 694 միլիոն դրամ, որն ավել է 2014 թվականի ցուցանիշից 34.7 տոկոսով»,- ասաց նա:
Գրիգորյանի խոսքով` Բնապահպանության նախարարության բյուջեի կատարողականի թերակատարումը պամանավորված է եղել ծրագրերի փաստացի կատարողականի գնումների գործընթացի շրջանակներում ձեռքբերված տնտեսումների հետ:
«2015 թվականի գնումների գործընթացի շրջանակներում տնտեսվել է 21 միլիոն 600 հազար դրամ բյուջետային միջոցներ»,- շարունակեց նախարարը: