Պավել Սաֆարյանը շա՞տ է տխրել, որ ՊԵԿ-ը տարան «ձեռքից». «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին հարցրինք` շա՞տ եք տխրել, թե՞ քիչ, որ ՊԵԿ-ը տարան ձեր «ձեռքից»: «Չգիտեմ ինչու, դուք միշտ մտածում եք, որ մենք տխրում ենք, միգուցե պետք է հարցնեիք` շա՞տ եք ուրախացել, քի՞չ եք ուրախացել»: Հաստատ. Ձեր ուրախանալու ժամանակն է կարծես, որովհետեւ հազար տարի ասվում էր` պետք է դառնաք ֆինանսների նախարար, բայց այդպես էլ մնացիք տեղակալ: «Էդ հարցին ես 2 տարի առաջ արդեն պատասխանել եմ ձեզ, որ ես իմ գործն եմ անում փոխնախարարի պաշտոնում եւ անում եմ հաճույքով»:

Իսկ ինչպե՞ս եք գնահատում ՊԵԿ նոր ղեկավարին։ «Ի՞նչն եմ գնահատում` աշխատա՞նքը»: Դե, եթե կուզեք` կարող եք նաեւ բոյ-բուսաթը, պահվածքը, մնացյալը, բայց առաջնահերթ` Ձեր ընկալումը նրա աշխատաոճի կապակցությամբ։ «Խոստումնալից, կենսագրություն ունեցող մարդ է, բայց պետք է տեսնենք, թե ինչ արդյունքներ է ապահովում»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս