ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ
«Ժողովուրդ»-ը «Գրեյթ Վիկտորիա» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբեն Բայբուրդյանից տեղեկացավ, որ Երեւանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի հարեւանությամբ գտնվող գետնանցումում իրականացվող շինաշխատանքները կավարտվեն 2014թ. վերջին: «Գլոբալ շինարարություն է, դրա համար էլ այդքան երկար է տեւելու: Առեւտրային գոտի է լինելու, ուղղակի ավելի գեղեցիկ ու կոկիկ: Կրպակ պատվիրողներ կան, բայց քանի դեռ շինարարության ավարտին շատ ժամանակ կա, այդ պատճառով էլ մենք պայմանագրեր չենք կնքում: Այդ գործընթացը, ըստ երեւույթին, կսկսենք 2014-ի սեպտեմբերին»,-նշեց ՓԲԸ-ի տնօրենը: Հիշեցնենք, որ նշված գետնանցումը 2010թ. հոկտեմբերի 11-ին մրցութային կարգով օտարվել էր «Գրեյթ Վիկտորիա» ՓԲԸ-ի սեփականատեր, գործարար Կարեն Բաղդասարովին: Հանրախանութի ֆունկցիայով գետնանցումը վերակառուցվում է որպես առեւտրի կենտրոն:

ԹԱՆԿ ՏՐԱՆՍՊՈՐՏ
Մայրաքաղաքում տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ քաղաքացիական ակտիվիստների հաղթանակը կարծես թե ժամանակավոր էր, եւ բողոքի նոր ակցիաների կարիք է առաջանում: Բանն այն է, որ, ինչպես փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն, Երեւանում ուղեւորափոխադրում իրականացնող շատ ընկերություններ դիմել են քաղաքապետարան՝ ուղեվարձի բարձրացման առաջարկով: Իրենց առաջարկը նրանք հիմնավորել են վերջին տարիների թանկացումներով, եւ որ իրենք վնասով են աշխատում: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը վերջերս մի խումբ լրագրողների հետ «փակ» հանդիպման ժամանակ հավանական է համարել ուղեվարձի բարձրացումը, նշանակում է՝ իշխանական վերնախավն այս անգամ Տարոն Մարգարյանին ուղեվարձը բարձրացնելու որոշում կայացնելու համար թույլտվություն է տվել, եւ շուտով այն կյանքի կկոչվի:




Լրահոս