Արդարադատության ակադեմիայի ռեկտորի պաշտոնի համար իշխանությունը թեկնածու ունի. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ Արդարադատության ակադեմիայի ռեկտորի պաշտոնի համար իշխանությունները կանգ են առել ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի որդու՝ ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանի թեկնածության վրա։

Թեև նա դեռ մրցույթին մասնակցելու հայտ չի ներկայացրել, բայց «ՉԻ» լավատեղյակ աղբյուրը պնդում է, որ հենց Ղազինյանն էլ կդիմի և կդառնա ռեկտոր։ Նշենք, որ այս պաշտոնի համար մի շարք թեկնածուների անուններ էին շրջանառվում, որոնցից ամենահավանականը Վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական դատարանի նախագահ Դավիթ Ավետիսյանն էր։ Վերջինս ցանկանում էր անտեսել իր կենսաթոշակային տարիքը և դառնալ ռեկտոր, սակայն մի կարևոր պատճառ հետ պահեց նրան այդ նպատակից. չէ՞որ ռեկտոր դառնալով՝ նա կզրկվեր երկարամյա դատավորի բարձր թոշակից»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս