Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին հանդիպում է ունեցել 2015-2016 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի ՀՀ եզրափակիչ փուլում մրցանակային տեղեր գրաված եւ գովասանագրերի արժանացած ԼՂՀ մասնակիցների եւ նրանց ուսուցիչների հետ:
Նախագահն արժեքավոր նվերներ է հանձնել աշակերտներին եւ դրամական պարգեւներ ուսուցիչներին:
Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ կրթության ոլորտի զարգացումը ժամանակի պահանջներին համապատասխան եւ այստեղ առկա խնդիրների լուծումը միշտ եղել է ու կլինի մեր իշխանությունների ուշադրության կենտրոնում՝ հավելելով, որ կրթված ու հայրենասեր սերունդը պետության հուսալի ապագայի երաշխիքներից է: