Հոկտեմբերի 4-ից օդի ջերմաստիճանը 12-15 աստիճանով կնվազի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այս տարի հոկտեմբեր ամսին տեղումների քանակը նորմայից ցածր է, սակայն կլիմայական շեղումներ չկան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետի տեղակալ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Գագիկ Սուրենյանը:
Նրա փոխանցմամբ՝ հոկտեմբերի 4-ից ողջ հանրապետությունը կգտնվի Սկանդինավներից թափանցած հզոր ցիկլոնային դաշտի ներքո, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը կնվազի 12-15 աստիճանով: Ցածր ջերմաստիճանը կպահպանվի մինչև հոկտեմբերի 7-ը, առավելագույնը կգրանցվի 15 աստիճան տաքություն: 
Նա բոլոր գյուղատնտեսներին զգուշացրեց, որ հոկտեմբերի 7-ի գիշերը, պայմանավորված ջերմաստիճանի աստիճանական բարձրացման հետ, գիշերը հողի մակերևույթի ջերմաստիճանը կմոտենա 0-ի. “Հոկտեմբերի 8-ից հանրապետության տարածք կմտնեն տաք հոսանքներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա: 
Ցածր ջերմաստիճանը թույլ կարտահայտվի Արարատյան դաշտում և Երևանում, իսկ առավելագույնը՝ Լոռվա, Տավուշի, Շիրակի մարզերում:




Լրահոս