Գարեգին Բ-ն կօծի Եկատերինբուրգի հայկական եկեղեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հոկտեմբերի 12-ին կմասնակցի Եկատերինբուրգի նորակառույց հայկական եկեղեցու օծման արարողությանը: Այս մասին նշված է Ռուսաստանի հայերի միության կայքում:
Գարեգին Բ-ից բացի, արարողությանը կմասնակցի նաեւ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը, նաեւ թեմի սրբազանները: ՌԴ տարբեր քաղաքներից կժամանեն պետական, կրոնական, հասարակական, մշակութային գործիչներ, բարեպաշտ քաղաքացիներ:
37 մետրանոց եկեղեցին նախատեսված է 200 այցելուի համար: Այն երեսպատված է Արմավիրի կարմիր տուֆով: Հիմնարկեքի արարողությունը կայացել էր 2003թ.:




Լրահոս