Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Դեռևս անհայտ պայմաններում Դավիթաշեն վարչական շրջանում՝ եկեղեցուն հարակից տարածքում, գետնի տակից սկսել է ջուր դուրս ժայթքել:
Հավաքվածները shamshyan .com-ին հայտնում են, որ այդ մասում անցնում է խմելու ջրի բարձր ճնշման մագիստրալը և հավանաբար այն վնասվել է, ինչի հետևանքով էլ ուժեղ ջրի արտահոսք է սկսվել:
Դեռևս պատկան մարմիններից ոչ մի ներկայացուցիչ չկա, որպեսզի պարզի վթարի մանրամասները և կարողանա կարճ ժամանակում վերացնել այն:
Մանրամասները` shamshyan .com-ում