Ռուսաստանն ահռելի ջանքեր է գործադրում, որպեսզի կարգավորի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Այժմ Հայաստանն ու հայ ժողովուրդն ակտուալ հարց ունեն, որն է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Այդ իսկ պատճառով այսօր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպումներ է անցկացնում՝ ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների Խորհրդի նիստի շրջանակներում»,- ասել է Զախարովան:
Ավելի վաղ Զախարովան հայտնել էր, որ ՀՀ և ՌԴ արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը հանդիպում են անցկացնում: