Երեւանի «Դինամո» մարզադահլիճում ավարտվեց ֆուտբոլային հանդիպումը ՀՀ Ազգային ժողովի եւ ՀՀ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների հավաքականների միջեւ: Մեր թղթակցի փոխանցմամբ խաղը սկզբնական շրջանում գրեթե ուժային հավասար պայմաններում էր ընթանում:
Սակայն շուտով պատգամավորներ բացում են հաշիվը և լրագրողներին պարտության են մատնում:
Խաղն ավարտվեց պատգամավորների հաղթանակով` 4-0:
Խաղի ավարտին մասնակիցները ստացան վկայականներ: