Հուլիսի ամենասպասված կինոպրեմիերաները (թրեյլերներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիս ամսվա ընթացքում սպասվող կինոպրեմիերաները կնպաստեն կինոթատրոն այցելությանը: Էկրաններին կբարձրանան երկու բեսթսելլեր հանդիսացող «Մինչ քեզ հետ հանդիպելը» և կենսագրական «Մարկ Փերքինս հանճարի խմբագիրը», որը ստացել է մրցանակ:  Ներկայացնում ենք ամսվա պրեմիերաները:

«Մինչ քեզ հանդիպելը», պրեմիերա հուլիսի 7-ին, ժանր` մելոդրամա

Այս ֆիլմը հիմնված է գրող Մոյեսի գրքի հիման վրա: Ֆիլմը պատմում է էմոցիոնալ և բարեհոգի Լուիզայի մասին, ով խնամակալ է դառնում հաշմանդամ տղամարդու: Վթարից հետո ֆիլմի հերոս Ուիլլը կորցրել է շարժվելու ունակությունը և հաճախ մտածել մահվան մասին, սակայն Լուիզայի հետ հանդիպումը փոխում է ամեն ինչ:

«Հանճարը», պրեմիերան հուլիսի 7-ին, ժանր`դրամա

Ֆիլմում նկարահանվել է Նիկոլ Քիդմանը, իսկ այն հանդիսանում է ռեժիսոր Մայքլ Գրեյնդեդժի դեբյուտային ֆիլմը:

«Ծանծաղուտ», ժանրը հուլիսի 7-ին, ժանրը`թրիլլեր

https://youtu.be/j14HdiH8OCI

Լողափը մշտապես նույնականացվում է հանգստի, բայց ոչ երբեք սարսափի հետ: Երբ Նենսին մեկնում է լողափ, միայն հանգստանալու մտադրություն ուներ, սակայն ծովի ալիքներն իրենց մեջ բազմաթիվ գաղտնիքներ են պարունակում:

«Լրտես ու կես», պրեմիերան հուլիսի 7-ին, ժանրը` կատակերգություն, մարտաֆիլմ

Դպրոցական տարիներին, ով ոչինչ չէր ունենում անելու, կատակներ էր անում Բոբի հետ, և միայն Քելվինը չէր մասնակցում այդ հիմար կատակներին: Այս ֆիլմը պատմում է նրանց մասին:

«Սառցե դարաշրջան. բախումն անխուսափելի է», պրեմիերան հուլիսի 14-ին, ժանրը` մուլտֆիլմ, կատակերգություն

Սա անբաժան եռյակի մասին անիմացիայի հինգերերոդ ֆիլմն է:

«Պարիր ինձ հետ», պրեմիերան` հուլիսի 14-ին, ժանրը` երաժշտական մելոդրամա

https://youtu.be/8ea9HVNgBdg

Սցենարով Ռուսաստան է այցելում իտալացի ռեժիսոր Լուկա Մորետին` ինքնակենսագրական ֆիլմի նկարահանման համար: Նա սիրահարվում է Կատյային, ով կատարում է իր առաջին սիրո դերը:

«Աշխարհիկ կյանք», պրեմիերան հուլիսի 21-ին, ժանրը` ռոմանտիկ կատակերգություն

Երիտասարդ Բոբբին աշխատելու նպատակով գալիս է Հոլիվուդ: Նա ողջ հոգով ընկղմվում է  աշխարհիկ կյանքի մեջ:

«Ստարտրեկ 3: անվերջություն», պրեմիերան հուլիսի 21-ին, ժանրը` ֆանտաստիկա, մարտաֆիլմ

Ֆիլմը պատմում է մ.թ.ա երրորդ հազարամյակի մասին, որտեղ ամեն ինչ հանգիստ է:

«Եվ կհանգչի լույսը…», պրեմիերան` հուլիսի 21-ին, ժանրը` սարսափ

Փոքրիկ Ռեբեկան մշտապես տառապել է գիշերային սարսափներից և միայն հայրական տանից գնալն է նրան օգնել ազատվել դրանցից: Բայց հիմա սարսափները վերադարձել են, որպեսզի տանջեն նրա եղբորը:

«Ուրվականների որսորդները», պրեմիերան`հուլիսի 28-ին, ժանրը` ֆանտաստիկա, կատակերգություն, մարտաֆիլմ

Այս ֆիլմը կարելի էր անվանել որսորդուհիները, քանի որ Նյու-Յորքն այս անգամ կփորձեն փրկել աղջիկները:




Լրահոս