Ո՞ւր է անհետացել Պուտինը. բրիտանական մամուլ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանական մամուլն անհանգստություն է հայտնել, թե ո՞ւր է վերջին շրջանում անհետացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է BBC-ն:

«Ո՞ւր է Վլադիմիր Պուտինը: ՌԴ նախագահը երկարատև բացակայությունից հետո մի շարք հանդիպումներ է հետաձգել»,-գրում է Independent-ը:

Պարբերականի խոսքով՝ վերջին անգամ Պուտինին տեսել են նախորդ շաբաթ Ֆինլանդիայում գագաթաժողովի շրջանակներում, որտեղ նա մի շարք կոշտ հայտարարություններ է արել, այդ թվում նախազգուշացրել Հելսինկիին ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցման մասին:

Ռուսական «ՌԲԿ» հեռուստաալիքը հայտնել էր, որ ՌԴ նախագահը հետաձգել է հուլիսի 5-ի հանդիպումը Ալթայում՝ նվիրված տուրիզմի հարցերին, ինչպես նաև հետաձգել հուլիսի 7-ի հանդիպումները Նովգորոդում:

Independent-ը գրում է նաև, որ Պուտինը չի մեկնել նաև Յակուտիա, որտեղ պետք է մասնակցեր «Ասիայի երեխաները» միջազգային սպորտային VI խաղերի բացմանը:

Պարբերականը հիշեցնում է, որ նման դեպք էր եղել նաև 2015թ., երբ Պուտինն անհետացել էր տեսադաշտից մի քանի օրով:  Պարբերականը նշում է, որ ՌԴ նախագահի բացակայությունը, հնարավոր է, կապված է Թուրքիայի հետ հարաբերությունների և Աբխազիայում տիրող իրավիճակի հետ:




Լրահոս