Սիրիայում Մի-35 ուղղաթիռի ողջ անձնակազմը զոհվել է: Այս մասին, ինչպես հայտնում է «Կոմերսանտ»-ը, հայտարարել են ՌԴ ՊՆ-ում:
Մի-35-ը պաշտպանում էր Պալմիրան «Իսլամական պետության» զինյալներից, երբ ուղղաթիռը խոցվել է: Որոշ տվյալներով՝ այն խոցել են ամերիկյան TOW համակարգից:
«2016թ. հուլիսի 8-ին ռուս զինծառայողները սիրիական Մի-35 ուղղաթիռով թռիչք են իրականացրել Հոմս նահանգում: Այդ պահին Պալմիրայից դեպի արևելք ընկած տարածքում «Իսլամական պետության» գրոհայինները հարձակում են գործել սիրիական զորքերի դիրքերի վրա և, կոտրելով պաշտպանությունը, առաջ են անցել՝ սպառնալով գրավել հրամանատարական բարձունքները»,-հայտնել են ՌԴ ՊՆ-ում: