«Լևոն Հայրապետյանին պատահական չեն ձերբակալել, իսկ Սերժ Սարգսյանն ընդամենը իրեն համար ալիբի է ապահովել» (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայազգի բարերար Լևոն Հայրապետյանի իրավապաշտպան և մտերիմ Հայկազ Մակարյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց.«Ցավալի է, որ Լևոն Հայրապետյանին մեղադրում են նման ծանր խարդախությունների մեջ: ՄԻՊ և հիմնարար ազատություների 6 հոդվածը հստակ սահմանում է, որ կատարվում են անօրինական գործողություններ»:

Իրավապաշտպանը նշեց, որ աշխարհի բոլոր մարդիկ անհանգատանում են Լևոնի համար բացի մեր ԱԺ-ի ներկայացուցիչներից: «Մենք պատրաստվում ենք նստացույց անել: Եթե նրան դատապարտեն շատ բաժնետոմսեր կզրոյանան, որոնք կարևոր են մեր երկրի համար: Իշխանությունները պետք է այս հարցը քննեն և պահանջեն նրա ազատությունը: Հատկապես որ նա գտնվում է ծանր առողջական վիճակում»:

Մարգարյանի կարծիքով Լևոն Հայրապետյանին պատահական չեն ձերբակալել, իսկ Սերժ Սարգսյանն ընդամենը իրեն համար ալիբի է ապահովվել` խոսելով Լևոնի մասին. «Ժողովրդի մեջ խոսակցություններ են պտտվում, որ սա պատվերով, սարքած գործ է: Ես պահանջում եմ, որ իշխանությունները, հատկապես վարչապետը թող իրենց խոսքերը վերանայեն: Որտե՞ղ է այդ իրավահավասարությունը, որտե՞ղ է չենք տեսնում»:

Հայկազ Մակարյանը հայտնեց, որ Լևոն Հայրապետյանը Նժդեհի քրոջ թոռնիկն է, ով հսկայածավալ միլիոններ է դրել իր երկրի` Արցախ աշխարհի համար, իսկ ով պետք է պատասխան տա: Ինչու են նրան միայն նեղն ընկած վիճակում հիշում: «Այլանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը պետք է այս հարցը բարձրացնի ԱԺ-ում:
«Ես մեղադրում եմ վարչապետին, որ խուլ ու համրի նման լռում է, ՄԻՊ-ին, որ ոչինչ չի անում բացարձակապես, համենայնդեպս ես որ տեղեկացված չեմ: Լևոն Հայրապետյանը Հայաստանի և Արցախի ծագող արևն է: Պետք է միահամուռ ուժերով պայքարենք նրա ազատության համար»,- եզրափակեց իրավապաշտպանը:

Հավելենք սակայն, որ Լևոն Հայրապետյանի գործով ՀՀ ՄԻՊ-ը աշխատանքներ է կատարել, մասնավորապես  սույն թվականի ապրիլի 20-ին Արման Թաթոյանը պաշտոնական գրությամբ դիմել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարին՝ Լեւոն Հայրապետյանի առողջությունը վտանգող պայմանների վերացման եւ անհրաժեշտ բժշկական օգնության տրամադրման հարցով:

«Պաշտպան Արման Թաթոյանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Լեւոն Հայրապետյանի հարցը: Օրեր առաջ՝ հուլիսի 4-ին, Վերին Լարս անցակետում առաջացած խնդրով ռուսաստանյան իր գործընկերոջ հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ եւս Ա. Թաթոյանը քննարկել է Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակի հարցը», –ArmLur.am-ի հետ զրույցում նշեց ՄԻՊ խոսնակ Զոհրապ Եգանյանը:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս