Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում, հայտնում է Shamshyan .com-ում: Ժամը 00:10-ի սահմաններում ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ Արևելյան 6 շենքի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել:
Օպերատիվ քննչական խումբը նշված շենքի թիվ 12 բնակարանում հայտնաբերել է նույն բնակարանի բնակիչ, 43-ամյա Արա Հախվերդյանի դին՝ սրտի և ոտքի շրջանում կտրած-ծակած վերքով: Վերջինս Ստեփանավում հայտնի է ,Արիչոկե մականվամբ: Մինչ դատաբժիշկը տեղում դիակի զննության աշխատանքներ էր կատարում, Լոռու մարզի ոստիկանները օպերատիվ տվյալներն իրացնելով սպանություն կատարելու կասկածանքով Ստեփանավանի ոստիկանություն են բերման ենթարկում Ստեփանավան քաղաքի բնակիչ, 24-ամյա Արեն Հարությունյանին:
Վերջինս փաստերի ճնշման տակ արդեն խոստովանել է, որ սպանությունը կատարել է ինքը, իսկ ոստիկաններն արդեն հայտնաբերել և առգրավել են հանցագործության գործիք-դանակը: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Ռուդիկ Մինասյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (դիտավորյալ սպանություն) հատկանիշներով: Քննիչի կողմից Ա. Հարությունյանը ձերբակալվել է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանություն կատարած Ա. Հարությունյանը նախկինում եղել է դատապարտված, սպանվածը նույնպես նախկինում եղել է դատապարտված` ավազակային հարձակում կատարելու համար:
Մանրամասները Shamshyan.com-ում