Forbes ամսագիրը կհրատարակվի նաեվ Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Forbes” ամսագիրը, որը թողարկվում է 1917 թվականից և տարածվում ավելի քան 55 երկրում, շուտով կհրատարակվի նաև Հայաստանում: Ստանալով ամսագիրը թողարկելու լիցենզիա՝ “Forbes Հայաստանը” դարձավ 27-րդ միջազգային հրատարակությունը:
“Forbes”-ը Հայաստանում ներկայացնում է “Մեդիա Փարթներս” ընկերությունը, որը կազմակերպում է ամսագրի տարեկան 12 թողարկում և www.forbes .am բիզնես պորտալը: “Forbes Հայաստանը” կթողարկի նաև Forbes Life ամսագիրը և հատուկ համարներ, ինչպես նաև, “Forbes”-ի կանոնների համաձայն, հանդես կգա բիզնես կոնֆերանսների կազմակերպման նախաձեռնությամբ
“Forbes Հայաստան” ամսագրի հրատարակիչն ու գլխավոր խմբագիրն է Գագիկ Եղիազարյանը, իսկ www.forbes .am պորտալի գլխավոր խմբագիրը՝ Շուշան Հարությունյանը:




Լրահոս