Փլուզման վտանգ Մալիշկա գյուղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 16-ին, ժամը 10.13-ին տեղեկություն է ստացվել, որ քարաթափման հետևանքով Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի Վայքի փողոցի տներից մեկի տանիքի փայտյա կառուցատարրերը վնասվել են և առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ տան հարակից սարալանջից մոտ 0.7 խմ մակերեսով քարե սալիկը պոկվել և ընկել է 11-րդ փողոցի տներից մեկի տանիքին, ինչի հետևանքով վնասվել է տան փայտյա կառուցատարրերը (մոտ 22 քմ), բետոնյա ծածկի վրա (6 քմ) առկա են ճաքեր: Տան տանիքը կվերանորոգվի մարզպետարանի քաղաքաշինության վարչության աջակցությամբ:




Լրահոս