![](https://armlur.am/wp-content/uploads/2016/07/2259db96-3396-4ac7-bdf6-0a6ba52639ce.jpg)
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ մատակարարվող ջրի որակի ստուգման նպատակով ընկերության ջրի որակի լաբորատորիայի կողմից 2016թ. ապրիլ-հունիս ամիսներին ջրամատակարարման համակարգից վերցվել է 4254 փորձանմուշ:
Ըստ իրականացված քիմիկամանրէաբանական հետազոտությունների` ջրի որակը համապատասխանել է Հայաստանի Հանրապետությունում գործող սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին:
Սույն մամուլի հաղորդագրությունը հրապարակվում է համաձայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013թ. ապրիլի 23-ի թիվ 129-Ն որոշման:
«Երևան Ջուր» ՓԲԸ