«Աստղիկ» բժշկական կենտրոնն առաջիկայում դառնում է հայ գերմանական ԲԿ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աստղիկ բժշկական կենտրոնը առաջիկայում դառնալու է հայ- գերմանական բժշկական կենտրոն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հիվանդանոցի տնօրեն Ասատուր Աստատրյանը:  ««Աստղիկ» բժշկական կենտրոնը դառնում է գերմանական, բայց Հայաստանում: Դառնում է հայ-գերմանական բժշկական կենտրոն»,-ասաց նա:

Վերջինս նշեց, որ Աստղիկ ԲԿ-ի բացվելուց հետո համագործակցել են գերմանական եւ եվրոպական ամենահայտնի եւ որակյալ բուժտեխնիկա արտադրող կազմակերպությունների հետ: Հավելենք, որ լրագրողների հետ հանդիպմանը ներկա էր Հանդերբերգի համալսարանական կլինիկայի կանանց առողջության կենտրոնի գլխավոր բժիշկ Քրիստոֆ Զոնը, ով եւ կարեւորեց հայ-գերմանական համագործակցությունն այդ ոլորտում: Բժշկական կենտրոնի տնօրենը հայտնեց, որ Զոնը լսելով Աստղիկ ԲԿ ի բացման մասին եկել է Հայաստան:

«Մեր կողմից որոշում եղավ , որ ինքը պետք է աշխատի մեզ մոտ»-հավելեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Արփինե Թովմասյան




Լրահոս