Նիսում ահաբեկչության հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի։ ArmLur.am-ը ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկանում է, որ Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է զոհվածի հարազատների հետ: «Մանրամասները ճշտվում են։ Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է զոհվածի հարազատների հետ՝ անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու համար»,-նշում են ԱԳՆ-ում։
Ֆրանսիայի միջերկրածովյան Նիցցա քաղաքում հուլիսի 14-ի երեկոյան, երբ ֆրանսիացիները նշում էին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը, իրականացված ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 84-ի: Եվս 18 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է: Բեռնատարը մխրճվել է ազգային տոնի առիթով քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում հավաքված ամբոխի մեջ, ապա կրակ բացել մարդկանց ուղղությամբ: Վարորդը սպանվել է ոստիկանների կողմից: Ըստ նախնական տվյալների` վարորդը Ֆրանսիայում բնակվող և ծագմամբ թունիսցի 31ամյա քաղաքացի է: