Եղել են մարդիկ, որ վախի պատճառով չեն մեկնել Թուրքիա. Երևան-Ստամբուլ թռիչքները հետաձգվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղափոխության պատճառով Երևան–Ստամբուլ չվերթները հնարավոր է կասեցվեն, քանի որ ռիսկային քայլ է այս իրավիճակում մեկնել Ստամբուլ: Այս մասով ArmLur.am-ը «ԲԱԳՐԱՏՈՒՐ» տուրիստական գործակալությունից հետաքրքրվեց, թե արդյո՞ք չվերթներ եղել ե՞ն, և առաջիկայում սպասվում են, թե ոչ:

«ԲԱԳՐԱՏՈՒՐ» ընկերության տնօրենը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց. «Առավոտ պետք է 05:30 –ին մեկնեին, սակայն արգելեցին տեղի ունեցած խառնաշփոթի պատճառով, որոշ ժամանակով հետաձգվեց: Ժամը 13.00 –ին նույնպես պետք է իրականացվեր թռիչք, բայց օդանավակայանից տեղյակ պահեցին, որ մի քիչ ծանրաբեռնված է Ստամբուլի օդանավակայանը: Անհրաժեշտության դեպքում օդանավը 15.00 –ին Երևանից կմեկնի:

Մեր զրուցակցի փոխանցմամաբ ՝ մարդիկ եղել են, որ վախի պատճառով չեն մեկնել, իսկ մարդիկ էլ եղել են, որ վաղվա համար նորից տեղ են վերցրել Ստամբուլ մեկնելու համար: «Հետ վերադարձված մարդկանց տոմսերի արժեքներն ամբողջությամբ վերադարձվել են: Գիշերը նորից թռիչք ունենք»,- հավելեց «ԲԱԳՐԱՏՈՒՐ» ընկերության տնօրենը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս