ԱՅԼԱԿԱՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանին պատրաստվում են պաշտոնանկ անել մեր երկրում առկա իրավիճակի մասին իր կարծիքն արտահայտելու համար: Հոկտեմբերի 14-ին Ծատուրյանը «Գալա»-ի հետ զրույցում տարակուսել էր, թե որքան կարելի է լռել, ապա գործող իշխանություններին չցանկանալով ղեկավար անվանել՝ որակել էր «գեղացի, բութ, ափեղ-ցփեղ» մարդիկ: Խոսելով խաղատանը Սերժ Սարգսյանի տանուլ տված 70 մլն եվրոյի մասին՝ Ծատուրյանն ասել է. «Մեր նախագահը չպիտի խաղա: Երբ հարուստ լինենք, թող 700 մլն տարվի»: Իսկ ամենադաժան քննադատությանը ենթարկել է կաթողիկոսին. «Օլիգարխ Գարեգին 2-րդ: Նա այլանդակություն է, իսկական սատանա… Բա էն Կճոյան է, զահրումար է…»: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ 20-րոպեանոց այս հարցազրույցի տեսագրությունը Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն անձամբ է «դիսկով» փոխանցել մշակույթի նախարարին, նա էլ այն ուղարկել է կաթողիկոսին, որն իր հերթին վրդովված զանգահարել է Սերժ Սարգսյանին եւ դժգոհել: Սարգսյանն էլ ամենաօպերատիվ կերպով իր աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին հրահանգել է լուծել Ծատուրյանի հարցերը: Այս Սարգսյանն անմիջապես կապվել է ՀՀ մշակույթի նախարարի հետ՝ հրահանգելով աշխատանքից ազատել Ծատուրյանին: Հասմիկ Պողոսյանը ժողովրդական արտիստին իր մոտ է հրավիրել, սակայն փոշմանել է ու չի ընդունել՝ հասկացնելով, թե ավելի լավ է՝ ազատման դիմում գրի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ծատուրյանի ղեկավարած թատրոնի դերասանները ոտքի են կանգնել եւ պատրաստ են պայքարել իրենց ղեկավարի համար` նշելով, որ եթե Ծատուրյանին ազատեն, իրենք եւս մեկ մարդու նման դիմում կգրեն եւ կհեռանան:




Լրահոս