ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե որեւէ կազմակերպության կողմից բարեգործական ծրագրի շրջանակներում որոշակի ապրանքներ են ներմուծվում, ապա մաքսային վճարներ գանձվո՞ւմ են, թե՞ ոչ:    

Համլետ Պետրոսյան (61 տարեկան, գործազուրկ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
ՀՀ մաքսային օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին կետի «ժգ» ենթակետի համաձայն՝ մաքսատուրքի վճարումից ազատվում են այն ապրանքները, որոնք ներմուծվում են ՀՀ մաքսային տարածք մարդասիրական օգնության եւ բարեգործական ծրագրերի շրջանակներում: Օրենսդրությամբ (այդ թվում՝ ՀՀ միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի տարբերակումն ըստ մարդասիրական օգնության եւ բարեգործական ու տեխնիկական բնույթի որոշում է մարդասիրական օգնությունը համակարգող՝ ՀՀ կառավարության լիազորած մարմինը: ՀՀ մաքսային տարածք մարդասիրական օգնության եւ բարեգործական ծրագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքներն ազատվում են նաեւ մաքսավճարի վճարումից՝ ՀՀ մաքսային օրենսգրքի 111-րդ հոդվածի «ա» ենթակետի համաձայն, ավելացված արժեքի հարկի վճարումից՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետի «գ» ենթակետի համաձայն, բնապահպանական վճարների վճարումից՝ «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն, ճանապարհային վճարների վճարումից՝ «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի «բ» ենթակետի համաձայն:

ՀՀ մաքսային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ճիշտ է, պատասխանում պարզ նշված է կարգը, որ բարեգործական ապրանքներ ներմուծելիս մաքսային վճարներ չեն գանձվում, բայց հաշվի առնելով, որ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ օրենքները միայն թղթի վրա են, չենք բացառում, որ կարող է ճիշտ հակառակը լինել:




Լրահոս