Պետք չէ ծայրահեղությունների գնալ. Տիգրան Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը Երևանում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ զրուցեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի հետ:

-Պարո՛ն Կարապետյան,  ի՞նչը կարող էր ազատամարտիկներին ստիպել գնալ այս ծայրահեղ քայլին:

-Իհարկե, անարդարությունը:

-Իսկ կա՞ այնպիսի մեկը, որին  մեղադրում եք անարդարության և ընդհանրապես այս ամենի մեջ:

-Նախագահին և ողջ համակարգին:

Խումբը նաև Սերժ Սարգսյանի հրաժարականն է պահաջում: Դուք ի՞նչ եք առաջարկում խնդրի հանգուցալուծման շուրջ: Արդյոք այս պահին նպատակահարմա՞ր էր այս հեղափոխական քայլը:

-Ես համարում եմ, որ ամեն դեպքում, պետք չէ ծայրահեղություններ լինեն: Սակայն առաջնահերթ պետք է Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակեն:

-Ինչո՞ւ եք այդքան համոզված, որ պետք է ազատ արձակեն:

-Որովհետև գործը սարքած է: Յուրաքանչյուրին կարան վերցնեն, զենք դնեն մեքենայի մեջ:

Զրուցեց Լիդա Եղիազարյանը




Լրահոս