Այս գիշեր Խորենացու փողոցում անսպասելի ավարտված հանրահավքից հետո տեղի ունեցած միջադեպի պատճառով հանրությունը սկսեց մեղադրանքներ հնչեցնել Հակաճգնաժամային համակարգող խորհրդի անդամներին:
Այս առնչությամբ ArmLur.am–ը զրուցեց ԱԻՄ առաջնորդ, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Պարույր Հայրիկյանի հետ` հասկանալու, թե ինչու որոշեցին թողնել հավաքը:
-Պարո′ն Հայրիկյան, ինչո՞ւ այս գիշեր Խորենացու փողոցում Հակաճգնաժամային համակարգող խորհրդի անդամները, այդ թվում եւ Դուք թողեցիք հանրահավաքն եւ գնացիք տուն:
-Միակ դեպքը, որ ժողովուրդի հետ խոսել եմ, իմ կարծիքը հայտնել եմ, գործնական եղել է իմ խոսքը, որ ասել եմ մարդիկ դուք գիտեք, որ սա կարող է մեզանից լրացուցիչ ճիգեր պահանջվի` ասել են այո պատրաստ ենք: Մարդիկ իրիկունը գալիս գնում էին պատրաստվում էին հաջորդ օրը գալ: Բայց ի տարբերություն նախորդ օրերի, որտեղ կամավորները մնում էին, այդ օրը Ենիգոմշյանն ասաց բոլորս ենք գնում, միասին քննարկված տարբերակ է:
-Կարծիք կա, որ համակարգող անդամների միջեւ գնալ մնալու շուրջ անհամաձայնություններ են եղել:
-Եթե տարաձայնություն կար, այդ տարաձայնությունը լուծել է ժողովուրդը: Երբ մարդիկ միաձայն ասում են վաղը ժամը յոթին գալիս են, անորոշ կանգնած էինք չէ բոլորս, քննարկեցինք տարբեր փուլեր, բայց գիշերը մնալու մասին խոսք չկար:
–Պարո′ն Հայրիկյան, քննադատություններ կան, որ դուք տեղյակ եք եղել, որ ներսում կրակոցներ կան, սակայն թողել եւ գնացել եք: Հիմա հասարակությունը մեղադրում է Ձեզ, ինչո՞ւ թողեցիք մարդկանց մենակ ու գնացիք:
-Կրակոցներ ամեն օր են եղել, հեքիաթներ մի պատմեք: Օր չի եղել, որ կրակոց չի եղել, մանավանդ այդ օրը առավոտ շուտ բան էր եղել: Այնպես եք ներկայացնում, որ պետք է ինչ որ զինված ուժերը ռազմաճակատում կանգնած են, գնացինք տուն: Նախորդ օրն էլ ենք գնացել տուն, որ հետո գանք, կարեւորը ցույցն էր, մարդկանց ներկայությունը:
-Չեք կարծում, որ եթե չթողնեիք եւ գնայիք, ապա հնարավոր կլիներ գիշերվա միջադեպը տեղի չունենար:
– Դա արդեն եղած էր, այդ հեքիաթները թող սադրիչներն իրենց պահեն, եւ երկրորդ ազնիվ մարդիկ պետք է ասեր, իսկ ինչ կարող էր անել Ենիգոմշյանը, կամ որեւէ մեկը: Մեր ներկայությունը ցույցն էր չէ, բողոքը, ոչ միայն բողոքը, այլ ցանկությունը, տեսնելով մարդկանց կողմորոշվել բռնության չի կարելի դիմել, այդ մարդիկ համակիրներ ունեն: Միայն սրիկան կարող է ասել, որ այնտեղ հավաքված կանայք ու երեխաները ինչ որ այլ բաներ են իրականացնում: Արեցին ինչի համար հավաքված էին: